Բլինքենը Չինաստանին զգուշացրել է Ռուսաստանին աջակցելու հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու հետևանքների մասին։

«Նա (Բլինքենը,- խմբ.) կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողությունները դատապարտելու վերաբերյալ և նշել հնարավոր հետևանքները, եթե ՉԺՀ-ն աջակցություն ցուցաբերի Մոսկվային», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունից մի հատված։

Միաժամանակ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը բաց է մնում Չինաստանի հետ համագործակցության համար՝ ընդհանուր շահերի շրջանակներում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։