Արցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկ՝ պաշտպանությանն աջակցելու․ ՊՆ խոսնակը հերքում է

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար: