Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինքնաթիռը, որը կսպասարկի նաև Մոսկվա և Սոչի չվերթները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Ընկերությունից հայտնում են, որ այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթները։

«Թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի և այլ ժամանցային ծրագրերի ցանկը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Բացի այդ, Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին և ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա և Սոչի:

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: