Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի մասին. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առանձին հանդիպում չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Երկու երկրների փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ»,- նշեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Յագուբ Էյուբովը։