Քադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում զորակոչի ծրագիրը գերակատարվել է 254 տոկոսով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հանրապետությունում զորակոչի պլանը գերակատարվել է 254%-ով, այս ցուցանիշները ձեռք են բերվել ավելի վաղ՝ պաշտպանության նախարարության նոր ստորաբաժանումների ձևավորման շնորհիվ։

«Հինգշաբթի օրը նա խորհրդակցություն է անցկացրել Չեչնիայի Հանրապետության բնակիչներին զինվորական ծառայության զորակոչելու թեմայով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի շրջանակներում: Չեչնիայի Հանրապետությունում զորակոչի ծրագիրը գերակատարվել է 254 տոկոսով։ Այս ցուցանիշներ ձեռք են բերվել ավելի վաղ՝ շնորհիվ ՌԴ ՊՆ նոր ստորաբաժանումների ձևավորման շրնորհիվ։ Ծառայության բոլոր թեկնածուներն անցել են զինկոմիսարիատով: Այդ մեխանիզմը մենք մշակել ենք ի սկզբանե, դեռևս մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից առաջ»,- գրել է Քադիրովը «Թելեգրամի» իր ալիքում:

Նա նշել է, որ հանրապետությունն ունի հազարավոր կամավորների ռեզերվ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր ռուսներին, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեների որոշումները, և սեպտեմբերի 21-ից հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի 1000 կիլոմետրանոց շփման գիծն ու ազատագրված տարածքները վերահսկելու համար մասնակի մոբիլիզացիա է անհրաժեշտ, որի ընթացքում ընդհանուր առմամբ կզորակոչվեն 300 հազար պահեստազորայիններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։