Զապորոժիեի շրջանում սկսվել է Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեն

Մելիտոպոլում հանրաքվեի քվեարկությունը սկսվել է ժամը 8.00-ին: Հանրաքվեն կտևի սեպտեմբերի 23-27-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Բնակիչները, ովքեր ապրում են Զապորոժիեի շրջանից դուրս, կկարողանան քվեարկել Լուգանսկի, Դոնեցկի, ՌԴ-ի և Խերսոնի շրջանի ընտրատեղամասերում:

«Դուք կո՞ղմ եք Ուկրաինայից Զապորոժիեի շրջանի անջատմանը, Զապորոժիեի շրջանի կողմից անկախ պետության ձևավորմանը և Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուն՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ,»-այս հարցը հնչում է այն քվեաթերթիկում, որի վրա կքվեարկի բնակչությունը։

Զապորոժիեի շրջանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Գալինա Կատյուշենկոն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ լիովին պատրաստ է հանրաքվե անցկացնել։

Կենտրոնական ընտրատեղամասում պատրաստվել է մամուլի կենտրոն։ Սպասվում է օտարերկրյա դիտորդների ժամանումը։

Շրջանի իշխանությունները չեն բացառել, որ Կիևի ռեժիմը կփորձի սադրանքներ իրականացնել՝ խաթարելու քաղաքացիների կամքի արտահայտման գործընթացը։

Բոլոր ուժային կառույցները և արտակարգ իրավիճակների կառավարումն անցել են ուժեղացված շուրջօրյա հերթապահության։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր ռուսներին, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեների որոշումները, և սեպտեմբերի 21-ից հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի 1000 կիլոմետրանոց շփման գիծն ու ազատագրված տարածքները վերահսկելու համար մասնակի մոբիլիզացիա է անհրաժեշտ, որի ընթացքում ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազոր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։