ԱՄՆ-ում Ուկրաինային անվանել են կախյալ երկիր և ՆԱՏՕ-ում տեղ չեն գտել նրա համար
ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Ուկրաինային ՆԱՏՕ մտնել «որևէ ձևով», քանի որ դա բեռ կլինի ամերիկացի ժողովրդի համար, 19Fortyfive պորտալի համար իր հոդվածում գրում է Կատո ինստիտուտի ավագ գիտաշխատող, նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին հատուկ օգնական Դուգ Բենդոուն:
2008-ին Հարավային Օսիայի հակամարտությունից հետո Վաշինգտոնը նախկինի պես պնդում էր, որ ՆԱՏՕ-ն խոստանա Ուկրաինային և Վրաստանին հնարավոր անդամակցություն, հիշեցնում է Բենդուն, չնայած եվրոպացիները հստակ հասկացրել էին, որ վերջնական հավանություն չեն տա նրանց դիմումներին:
«Այնուամենայնիվ, փոխանակ ընդունելու, որ ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրոպան չեն ցանկանում «պաշտպանել» Ուկրաինան և Վրաստանը, արևմտյան պաշտոնյաները անընդհատ ստում էին՝ պարբերաբար նշելով, թե ինչպես են ձգտում այս երկու երկրներին ընդունել տրանսատլանտյան դաշինք», – նշել է նա:
«Ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան կենսական նշանակություն չեն ունեցել Ամերիկայի կամ Եվրոպայի պաշտպանության համար»,- նշել է հեղինակը։ Միևնույն ժամանակ, ռուսական հատուկ գործողության մեկնարկը միայն հաստատեց Արևմուտքի «մշտական անազնվությունը» Կիևին տված իր խոստումներում, և ՆԱՏՕ-ի անդամները խոստովանել են, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ուղիղ բախումը իրենց շահերից չի բխում:
Ինչպես նշել է Ռեյգանի նախկին օգնականը, ամերիկացիները չեն ցանկանում ներքաշվել ավելորդ հակամարտությունների մեջ: «Վաշինգտոնը վերջապես պետք է սկսի ամերիկացիների շահերը գերադասել օտար պետությունների շահերից»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։