Այս թշնամասեր իշխանությունների մի կարևորագույն ձեռնարկ տապալվել է․ Մելիքյան

Պետք է ընդունել, որ այս թշնամասեր իշխանությունների գրեթե բոլոր հակահայ ձեռնարկները վաղ թե ուշ արդյունք են տվել։ Գրե՛թե բոլորը։

Բայց մի կարևորագույն ձեռնարկ, փա՜ռք Աստծո, տապալվել է։ Դա 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն է։ Հիշու՞մ եք։ Է՛լ Վեհարանի գրավում, է՛լ ֆիզիկական ոտնձգություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի նկատմամբ, է՛լ կուլիսային «բյուզանդական խարդավանքներ»… Ու այդ հակահայ ձեռնարկը տապալվեց։ Ու տապալվեց հրաշքով։

Հիմա մտածում եմ՝ գուցե նախախնամությու՞ն կար դրանում։ Գուցե Գարեգին Վեհափառին ի վերուստ ինչ-որ դերակատարությու՞ն էր վերապահված մեզ պատուհասած օրհասական վտանգը հաղթահարելու գործում։ Ի՞նչ իմանաս…

Ըստ մամուլի՝ այսօր, այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի ու Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ ու երրորդ Նախագահների հանդիպումը։ Աստված ընդ մեզ!!!

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից