Սրանց ապալեգիտիմացումը Հայաստանի ներքին փրկության առաջին քայլն է (տեսանյութ)

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում կատարելով․

«Պետք է հստակ արձանագրենք, որ 3 միլիոնից քիչ պակաս բնակչությամբ և 2018 թ․-ի դրությամբ 41.000 կմ² տարածք ունեցող երկրին, որն առանց դաշնակիցների և արտաքին աջակիցների ի զորու չէր, երբեք չի եղել ու չի էլ կարող լինել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, վերջինիս դե-ֆակտո իշխանությունները հենց միայնակ թողեցին։ Ես էլ, եթե կարողանայի Ադրբեջանում իմ մարդկանց ունենալ իշխանության ղեկին, ամեն ինչ կանեի, որ փչացնեն հարաբերությունները Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի հետ։

Այժմ 4 տարի առաջվա մեր տարածքի ¼ չկա, բանակը կիսամաշ վիճակում է, դաշնակիցներն ու աջակիցները կա՛մ մեր մասին լսել չեն ուզում, կա՛մ այնքան բարդ վիճակում են, որ այն, ինչ դեռ երեկ կարող էին տրամադրել, այսօր արդեն ի վիճակի չեն։

Հետևաբար՝ Հայաստանի դեմ գործող դե-ֆակտո իշխանությունները վարել են փաստացի ցեղասպանական քաղաքականություն՝ թողնելով Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ մեն-մենակ ու բթացնելով մարդկանց զգոնությունը պոզիտիվի հաշիշով։ Սա պետք է արձանագրենք՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն։ Սրանց ապալեգիտիմացումը Հայաստանի ներքին փրկության առաջին քայլն է։

Շնորհակալություն, ընկե՛ր Vatche, շիտակ մեկնաբանության համար»։