Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորել է  յոթ քաղաքացիական  անձ: