Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հիսունից ավելի ռուս զինծառայողների։ Մոսկվան, իր հերթին, Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանող զինվորներին և հրամանատարներին։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում 55 ռուս ռազմագերիների վերադարձը։ Այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության առավոտյան զեկույցում։

Նրանք բոլորն արդեն Ռուսաստանում են, գտնվում են հիվանդանոցներում, ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։

ՌԴ ՊՆ-ը հայտնել է նաև, որ զինվորականներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ։