Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս աջակցություն կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված որոշում է ընդունել:

Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը։

Սակայն մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել որոշում, որով անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը: