Քննչական կոմիտեին լրացուցիչ տարածքներ կհատկացվի Աջափնյակում. նոր հաստիքներ են ավելացել

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Երևան քաղաքի Աջափնյակ, Մ. Մազմանյան փողոցի 3 հասցեում գտնվող շենքի 1-ին ու 2-րդ հարկերից 552.7 քառ. մետր 515.8558 քառ. մետր մակերեսով հողամասը հետ վերցներ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացվել ՀՀ քննչական կոմիտեին:

Որոշման հիմնավորմանմեջ նշվում է, որ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ քննչական կոմիտեն՝ խնդրելով Մազմանյան փողոցի 3 հասցեում գտնվող շենքից վերջինիս լրացուցիչ աշխատասենյակներ ամրացնել, քանի որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեի ստորաբաժանումները համալրվել են նոր հաստիքներով և առաջացել է լրացուցիչ աշխատասենյակների անհրաժեշտություն: