Մենք սահմանների փոփոխություն թույլ չենք տա. Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ

Իրանը տարածաշրջանում սահմանների փոփոխություն եւ անկայունություն թույլ չի տա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին։

«Իրանի զինված ուժերը, հարգելով բարիդրացիության սկզբունքները և միջազգային նորմերը, հայտարարում են, որ անկայունություն և սահմանների փոփոխություն թույլ չեն տա։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է Բաղերին։

Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Իրանը շահագրգռված է առանց սպառնալիքների տարածաշրջանի զարգացմամբ։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ ու պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, երբ դրանք սկսվում են, ընդգծել է նա։ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար, վստահեցրել է Բաղերին։