Եռաբլուրի տարածքից այսօր բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն մարմնական վնասվածքներ

Եռաբլուրի տարածքից այսօր բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն մարմնական վնասվածքներ․ մեկի ձեռքերն են վնասվել, մյուսի մատը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Երկուսն էլ կին են։ Կարծես թե մատը կոտրվել է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց կարմիրբերետավորները բիրտ ուժի կիրառմամբ, քարշ տալով հեռացրել են, որպեսզի չխոչընդոտվեր ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։