Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»,- նշված է ուղերձում։