«Եռաբլուրից» բերման է ենթարկվել 37 քաղաքացի. Ոստիկանություն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները բերման են ենթարկել 37 քաղաքացու։ Այս մասին հայտնել են Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սևբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիրբերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտեցին նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: