ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը 2022-ի հունվար-հուլիսին 50 տոկոսի է հասել. Վոլվաչ
Եթե այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ապրանքաշրջանառությունը 42 տոկոս էր կազմում, ապա հունվար-հուլիսին աճի տեմպը մոտ 50 տոկոսի է հասել։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Դա, ըստ նրա, 1,6 միլիարդ դոլարից ավելի է։
Փոխնախարարն անդրադարձել է նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին։
«Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բացասական կանխատեսումներին՝ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- շտապել է նշել Վոլվաչը՝ այդ ցուցանիշը չափազանց ուշագրավ համարելով։