Արման Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր կազմակերպություն է ստեղծել, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ: Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծած հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով` հիմնադրամը չունի և բացառում է որևէ օլիգարխիկ ֆինանսավորում։ Կազմակերպությունը հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա` ԱՄՆ–ից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպայից։

Կայքէջում մի քանի օրից նվիրատվությունների բաժինը հասանելի կլինի, և ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կկարողանա աջակցել։

Թաթոյանը շեշտեց, որ հիմնադրամի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։

Հիմնադրամի աշխատակիցները սեպտեմբերի 13-15–ը տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ աշխատանքներ են տարել։ Արդեն կազմել են ադրբեջանական շարունակվող ատելությանն ու թշնամանքին, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում հանգեցրած հետևանքներին վերաբերող զեկույց։