Իրանը կարող է սկսել ՌԴ-ից օրական 9 մլն խմ գազի գնումը

Իրանը կարող է սկսել Ռուսաստանից օրական ինը միլիոն խորանարդ մետր գազ գնել, հղում անելով Իսլամական Հանրապետության նավթի նախարարության զեկույցին՝  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության միջև համաձայնագրի շրջանակում երկիրը պատրաստվում է նաև օրական վեց միլիոն խորանարդ մետր ռուսական գազ ստանալ այլ երկրներ սվոպ մատակարարման համար։

Հուլիսին երկրները ստորագրել են 40 միլիարդ դոլար արժողությամբ ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր։

«Գազպրոմը» և իր իրանցի գործընկերները պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները իրանական հանքավայրերի զարգացման, հեղուկ բնական գազի արտադրություն նախագծերի իրականացման և մայրուղային գազատարների կառուցման գործում։