Կադրային փոփոխություններ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հովհաննիսյանը:

Մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Համոյի Հակոբյանի վրա:

Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական  Արսեն Նիկոլայի Սարդարյանը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության  հասարակական անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչև «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երևան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա: