Զինդատախազի նորանշանակ տեղակալ Սևակ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր երեք օր առաջ։

Հրամանում ասվում է.

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով,  30-րդ հոդվածի 3-րդ մասով,  62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝

Հրամայում եմ՝

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից  սեպտեմբերի 19-ից»:

Հատկանշական է, որ Սևակ Հովհաննիյանը այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք օր առաջ՝ Աննա Վարդապետյանի հրամանով: