Պուտինը կընդունի 24 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նոր ժամանած դեսպանների հավատարմագրերը

Սեպտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 24 պետությունների նոր ժամանած դեսպանների հավատարմագրերը։

Արարողությունը տեղի կունենա Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։ Ռուսական պետության ղեկավարին իրենց հավատարմագրերը կհանձնեն Բելառուսի, Հայաստանի, Ուրուգվայի, Ալժիրի, Եգիպտոսի, Լիբիայի, Սուդանի, Քուվեյթի, Վենեսուելայի, ինչպես նաեւ Պորտուգալիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչները։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։