Ի՞նչն է կարևոր այս պահին․ ահազանգ
- Թշնամին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ գրավելով տարածքներ, այդ թվում՝ Իշխանասարը, ամբողջ Սև լիճը, Վերին Շորժայի բարձունքները, 4.5 կմ է հեռու Ջերմուկից։
- Թշնամին ամրանում է նոր գրավված տարածքներում, կատարում ինժեներաամրաշինական աշխատանքներ, իսկ պետությունը ոչինչ չի անում Հայաստանի տարածքն ազատագրելու համար՝ մեծացնելով նոր տարածքների գրավման հավանականությունը։
- Թշնամին կուտակված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ճակատի բոլոր հատվածներում։
- Փաստացի հայաթափված կամ կիսահայաթափված են մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկ, Սիսիան քաղաքները, Ներքին Հանդ, Սրաշեն, Վերին Շորժա, Սոթք և այլ գյուղերը։
- Ներքին Հանդի և Սրաշենի բնակիչներից ոմանք տակավին ժամանակավոր ապաստանած են անտառներում՝ զուրկ տարրական կենսապայմաններից։
- Զոհերից շատերը սպայակազմից են, ավելին՝ վերջինիս այն օղակից, որ արագ վերականգնել հնարավոր չէ։
- Բաց դաշտում թշնամու վերահսկողության տակ են մեր զոհված զինծառայողների մարմինները։
- Թշնամին խոշտանգել է այդ թվում մեր կին զինծառայողների մարմինները՝ ծանր խարան դաջելով մեր ազգային արժանապատվությանը։
Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ
- «Թարգմանիչ»։
- «Փելոսի»։
- «Դիակապուտ նախագահ»։
Ո՞ՐՆ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
- Մենք ամենաառաջին հերթին տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում մարդկանց սրտերի, հոգիների և նաև՝ ուշադրության համար ահեղ ճակատամարտը։ Դրանից են սկզբնավորվում մեր բոլոր մյուս պարտությունները։
Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ
- Ճշմարտությունը մարդկանց տեղ հասցնելու ձևեր և հարթակներ գտնելը և մարդկանց ճշմարտությունը հասցնելը։ Աստված ասել է․ «կճանաչէք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ․ 8։32)։
Քաղաքագետ Էդգար Էլբակյան