Հայաստանի արտաքին վեկտորի կույր փոփոխման աղետալիությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Երբ պարտություն է լինում կամ աղետ, այդ աղետը ինչ-որ մեկի գրպանն են գցում, երբ հաղթանակ է լինում, կամ ինչ-որ հաջողություն, իսկ այս պարագայում ռազմական գործողությունների կանգնեցումը ինքնին արդեն մեծ հաջողություն է մեր ժողովրդի համար, դա էլ ենք փորձում տարբեր ուղղություններով սեփականաշնորհել, վերագրել տարբեր պետությունների», – անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցչի այցի շուրջ ստեղծված աղմուկին՝ ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ «մի ժամանակ տրենդի մեջ էր մեղադրել նախկիններին, երևի թե եկավ այն պահը, որ արդեն ակտուալ չի նման խոսակցություն վարելը և նման թեզերը, արդեն նոր թիրախ են գտել՝ դա Ռուսաստանն է։ Եվ բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ մեր իշխանություններն և իրենց կողքին կանգնած տարբեր արբանյակային կերպարներ փորձում են Ռուսաստանի գրպանը գցել բոլոր տիպի անհաջողություններ և այդ հիստերիան, որը բարձրացվեց ԱՄՆ բարձրաստճան պաշտոնյայի այցի ժամանակ, դա սպասելի էր, դա ծաղիկներն են, և դեռ ավելի շատ բաներ ենք տեսնելու»։

Վահան Բաբայանի խոսքով՝ պետք է չէ թույլ տալ այդ ամենը, պետք է խոսել հասարակության հետ՝ բացատրելով, որ նման գործողությունները աղետալի են։

Քաղաքական գործչի հետ անդրադարձ է կատարվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին և հնչեցված մտքերի բովանդակությանը, ինչ մեսիջներ էին ներառում, և ովքեր էին դրանց հասցեատերերը։

Խոսել ենք նաև Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված մեսիջներից, մասնավորապես Գաֆեսջյան կենտրոնում  Նենսի Փելոսիի՝ Ավարայրի ճակատամարտի նկարի առջև ելույթին՝ հետևյալ նախաբանով «քրիստոնյա Հայաստանի՝ պարսիկների դեմ պայքարի դրվագն է»։ Իրանի գործուն քայլերից, որքանով են մեր իշխանությունները կարողանում ճիշտ օգտվել այդ քայլերից։

Վերլուծելով Ադրբեջանի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիան՝ Բաբայանը ընդգծեց, որ նրանք այդ ագրեսիայով փորձեցին հիշեցնել իրենց մասին, «բայց շատ դաժան ձևով թարմացնել հիշողությունը, որ Հայաստանը չմոռանա այն, ինչ կատարվեց 2020-ին»։

Ինչ վերաբերում է մեր իշխանությանը, պետությունն այնքան թափթփված, անկազմակերպ է, որ մենք այսօր այս վիճակում ենք։ «Պետությունը պետք է սգո օր հայտարարի, որն այսօր տեղի չի ունենում», հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում