Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: