Իրանի նախագահը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ը մերձեցնում երկրներին

ԱՄՆ-ը մերձեցնում է երկրներին՝ նրանց նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառելով, CBS-ին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը դատապարտված է ձախողման։

«Մի քանի երկրներ ԱՄՆ պատժամիջոցների տակ են: Այսպես վարվելով, նրանք ստիպում են նրանց մոտենալ՝ ամրապնդելով իրենց միասնությունը: Եվ դա անարդյունավետ է դարձնում ամերիկյան պատժամիջոցները», – ասել է Ռաիսին:

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։