ԱՄՆ Հայաստանում թիրախավորում է միակ երկրին, որը կտրուկ դեմ է Սյունիքի «միջանցքային» օկուպացիային․ Քաղաքագետ

2018 թ., երբ ամերիկացի Բոլտոնը եկել էր Հայաստան, ԱԺ-ում փակ հանդիպման ժամանակ բառացի ասել էր we’re going to squeeze Iran («մենք պատրաստվում ենք ճզմել Իրանին»)։ Այդ ընթացքում հենց ապագա կապիտուլյանտը հայտարարեց, որ Իրանի հետ մեր սահմանը կարող է փակվել։

Այսօր մեկ այլ ամերիկացի պաշտոնյա համանման հակաիրանական կեցվածք է արտահայտել Երևանում։

Ֆիքսենք, որ ԱՄՆ Հայաստանում թիրախավորում է միակ երկրին, որը կտրուկ դեմ է Սյունիքի «միջանցքային» օկուպացիային, այն պարագայում, երբ ինքը՝ ԱՄՆ, անգամ խոսքի մակարդակում չի դատապարտում նույն միջանցքի թեման։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից