ԱՄՆ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Փելոսի-Փաշինյան հանդիպումից

ԱՄՆ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Փելոսի-Փաշինյան հանդիպումից։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին և կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան փոխգործակցությունը և այլ առաջնահերթ հարցեր, մասնավորապես՝ մեր ընդհանուր հանձնառությունները ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջ մղման ուղղությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Փաշինյանն ընդունել է Նենսի Փելոսիին և ԱՄՆ կոնգրեսականներին։