Թշնամին իր զոհերի և վիրավորների մասին նոր տվյալներ է հրապարակել

Թշնամի երկիր Ադրբեջանը պարբերաբար թարմացնում է Հայաստանի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ իր բանակի կորուստների ու վիրավորների մասին տվյալները։
Բաքուն հայտնել է, որ իր զինուժը գրեթե 80 զինծառայողի կորուստ է կրել, ունի 282 վիրավոր զինծառայող։