Երևանում Օվերչուկի մասնակցությամբ կանցկացվի ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը

«Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 19-ին Երևանում։

Համաժողովին կմանսակցեն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մինչ միջոցառումը նրանք առանձին հանդիպում կանցկացնեն։

Համաժողովն անցկացվում է՝ նպատակ ունենալով ընդլայնել գործնական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերի, երկու երկրների մարզերի գործարար շրջանակների և կազմակերպությունների միջև։

Ֆորումի հայեցակարգը ներառում է լիագումար նիստի անցկացում և երկկողմ համագործակցության արդի հարցերի շուրջ թեմատիկ կլոր սեղանների աշխատանք։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է դիտարկել թվային օրակարգի, բիզնես համագործակցության, զբոսաշրջության և հումանիտար փոխգործակցության հարցեր։

Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև արդյունաբերության հարցերով ռուս-հայկական միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպումը։

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն 2022» բիզնես առաքելությունը, որտեղ ռուսաստանյան գործարար շրջանակների և Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ սուբյեկտների կազմակերպությունների ներկայացուցիչները կկարողանան անմիջական փոխգործակցություն հաստատել պոտենցիալ հայ գործընկերների հետ։