Ահաբեկչության անոնսը արված է

Երեկ Հանրայինի եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ադրբեջանական երկու դիվերսիոն խումբ են ներթափանցել Հայաստան, որոնց հայտնաբերել դեռ չի հաջողվել։ Ի տարբերություն իմքայլական իդիոտների և իդիոտկաների, Ալենը չբլթացրեց. դա հստակ պլանավորված խոսք էր, որը հատուկ պիտի հնչեցվեր ամենամեծ հանրային լսարանից։ Հիմա, հարց առաջին՝ ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ալենը և ոչ ուժայինները։ Հարց երկրորդ՝ Հայաստանի ո՞ր հատվածից է այդ ներթափանցումը և ինչո՞ւ քաղաքացիների հետ որևէ բացատրական աշխատանք չի տարվում։ Հարց երրորդ՝ ինչո՞ւ հատուկ հսկողություն չի իրականացվում մետրոպոլիտենում և ռազմավարական նշանակության մյուս հաստատություններում և հսկվում է միայն Նիկոլի գործի տեղն ու տունը։ Հարց չորրորդ՝ ինչո՞ւ չի զգուշացվում թուրքի «ներթափանցման» հարակից բնակավայրերի բնակիչներին, թե կոնկրետ ո՞ր տարածքներում հնարավոր կուտակումներ չի կարելի թույլ տալ։ Հարց հինգերորդ՝ ինչո՞ւ չեն հսկվում և ստուգվում Երևան մուտքերը։ Հենց հիմա Գեղարքունիքից դեպի Երևան մուտքը առանց որևէ հսկողության և ստուգման է։ Վստահ եմ՝ մնացած մուտքերը ևս։ Համայն հայոց ազգը երեկ քննարկում էր մոսկովաբնակ շրթներկ քսող մի իդիոտկայի, ինչով սիրուն սվաղեցին հանրային ու անվտանգային լրջագույն հարցերը։ Ու վերջապես՝ ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ «անորսալի Ջո» դարձած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին բարձրաձայնելով՝ իշխանությունը ընդամենը սպասվելիք մի ինչ-որ տեռակտի անոնսն էր անում։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից