Վերջին օրերին տարածվող տեսահոլովակներում մեր տեսած վայրագությունները դասավանդվում են Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում
Միայն «1918թ. մարտի 31–ի թյուրք–մուսուլմանական ցեղասպանության» թեմայով Ադրբեջանի բոլոր հանրակրթական դպրոցներում տարվա մեջ մի քանի անգամ ցուցադրվում է 11 «փաստավավերագրական» և «գեղարվեստական» ֆիլմ, որոնց դիտումից հետո տեղի ունեցող դասի ժամանակ աշակերտները և ուսուցիչները քննարկում են սպանության ու վայրագության այն ձևերը, որոնցով պիտի «վրեժխնդիր» լինեն հայերիցս հենց անպաշտպան լինենք ու ընկնենք իրենց ձեռքը։ Վերջին օրերին տարածվող տեսահոլովակներում մեր տեսած վայրագությունները դասավանդվում են Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում։ Մեկնաբանություններում կդնեմ ֆիլմերի հղումները։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից