Երրորդ ուղու հետքերով

Էսօր ալիևանց Նիկոլի կլասսիկ օրթախ էդմոնանց Դավոնա ակտիվացել… Երևանու ավագանու անդամ Խաժակյան Դավիթը պայծառափայլատակել է առ այն, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը կապիտուլյանտի ստորագրած նոյեմբերի 9֊ի համաձայնագիր է սպրդել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանակցած մադրիդյան սկզբունքներից։ Նախ, Էդմոնանց Խաժակյանին պետք է ասել, որ բանակցային փաստաթուղթն ու կապիտուլյացիոն համաձայնագիրը, դա ձեր ու նիկոլանց լատեքսային քաղաքական հարաբերությունները չեն, որ անցանկալի տարրեր սպրդվեն։ Ու երկրորդ, Խաժակյան Դավիթն որոշել է թուրքի տակդիրի շահերը սպասարկել ու իր կարճ խելքով տարել֊բերել ու բռնվել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մադրիդյան սկզբունքներից… Ա՜յ Դա՛վիթ ջան, ա՜յ տղա՛ ջան հանկարծ, որ նախագահների դիմաց դուրս գաս՝ շաքարի բարձրացում կստանաս… Բայց ամեն դեպքում ըստ էության… Նախ, նոյեմբերի 9֊ից սկսած՝ յուրաքանչյուր չարաբաստիկ իրողություն ձեր թրքահպատակի թեթև ձեռքի, դավադիր մտադրությունների ու Ալիևի պատվերների արդյունք է։ Ձեր կապիտուլյանտն ի լուր աշխարհի մերժել է Սերժ Սարգսյանի՝ իրեն թողնված հայանպաստ բանակցային ժառանգությունը, որի մեխը, այո՛, հենց մադրիդյան սկզբունքներն էին, հետևաբար նոյեմբերի 9֊ի համաձայնագրի դրույթներն ամենամեծ ցանկության դեպքում չէին կարող դրա ձևափոխումները լինել։ Կապիտուլյացիոն փաստաթղթի ձևակերպումներն ադրբեջանական կողմի ուժային շանտաժի հետևանքներն են, իսկ մադրիդյան սկզբունքներն՝ հայաստանյան իշխանությունների ու միջազգային հանրության համընթաց աշխատանքի արդյունք, ուստի պետք է տրամաբանության կամ գրագիտության հետ խնդիր ունենալ դրանք համադրելու համար։ Եթե Խաժակյան Դավիթը չի կարողանում կապիտուլյացիոն համաձայնագիրը բանակցային փաստաթղթից տարբերակել, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է մտել սույն ծանրության տակ։ Երևանի ավագանու անդամը իր տրամաբանության հետ սուր խնդիր ունեցող պնդումը սահեցնելու համար շփոթեցնում է նաև միջանցքը հաղորդակցության ուղու հետ։ Մադրիդյան 7֊րդ սկզբունքը, որին հղում է անում վերջինս, հանդիսանում է իրեն նախորդած սկզբունքների տրամաբանական հաջորդումը, այլ ոչ թե պարտադիր, առանձին կատարման ենթակա ինքնուրույն համաձայնեցված պնդում։ Ավելին, այդ պնդումը որևէ կերպ չի վերաբերվում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քանզի Ադրբեջանի և Նախիջևանի կապը ըստ մադրիդյան 7֊րդ սկզբունքի ապահովվելու էր ՀՀ օրենսդրությանը համահունչ և հայկական պետական, սահմանային անցակետերով, ինչպես որ հարկն է ինքնիշխան պետությանը։ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մադրիդյան սկզունքներն ենթադրում էին փաթեթային տարբերակով համապարփակ և ամբողջական լուծման մեխանիզմներ, որոնք ինքստինքյան պետք է իրագործվեին փուլերով և ենթակա չէին հետագա չեղարկման։ Կապիտուլյանտը փաստացի մերժելով Ալիևի գլխին կախված սույն բանակցային փաստաթղթային մահակը՝ ազատել է նրա ձեռքերը՝ մեր գլխին բերելով այս ազգակործան աղետը և հիմքեր ստեղծել ինքնիշխան Հայաստանի տարածքների անեքսիայի։ Հենց այս դավադրության արդյունքում է ծնվել «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանաթուրքական օրակարգը։ Ինձ մնում է միայն Խաժակյան Դավիթին մարդկայնորեն հորդորել զերծ մնալ ձեռքերը հայ հերոսների արյան մեջ թաթախելուց. «Как нибудь выкрутишся»!!!

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից