Ազգային անվտանգությա՞ն, թե ազգային վտանգի կամ վտանգավորության ծառայություն… 2

Կամ էլ` Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայություն

 

Սկիզբը` այստեղ 

Նիկոլի «ազգային անվտանգության ծառայություն» կոչված «կանտորան» սեպտեմբերի 14-ի իր հաղորդագրությամբ , ինչպես արդեն նշել ենք հոդվածի նախորդած մասում, կեղծելով իրականությունը, հանրությանը ներկայացրել է, թե «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է»:

Ավելին. կարծես Սատանայի փաստաբանի դեր ստանձնելով ու թույլ տալով հաջորդ կեղծիքը, հակասելով հենց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ու պետական դավաճանության մեջ մեղադրվող  Նիկոլի` «Ազգային ժողով» կոչվածում նույն օրն արած հայտարարությանը, հակասելով նույնիսկ իր իսկ վերոնշյալ հաղորդագրությանը, «ԱԱԾ» կոչվածը «հիմնավորապես» «վերահաստատել» է, թե որևէ փաստաթուղթ «չի նախապատրաստվում ստորագրվել»։

Հիմա մի շատ պարզ հարց «ԱԱԾ» կոչված «կանտորային». Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյա՞նն էլ էր Նիկոլի նույն հայտարարությունը ձևախեղել ու նենգափոխել… Թե՞ իր ականջներով լսելով Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածում Նիկոլի հիշյալ հայտարարությունը, մտավոր ինչ-որ խնդրի հետևանքով այն ձևախեղված ու նենգափոխված էր ընկալել… Հակառակ պարագայում ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հենց Նիկոլի հայտարարության օրը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում դիմելով «Սիրելի՛ հայրենակիցներ»-ին, հետևյալ գրառումը կատարել .

«Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:

Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք:

Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»:

«ԱԱԾ» կոչվածը, իհարկե, չի կարողանալու պատասխանել այս հարցին, լռելու, պապանձվելու է:

Նույն «կանտորան» այդ ինչպե՞ս է հանդգնել լկտիաբար հայտարարել, «հիմնավորապես» «վերահաստատել», թե որևէ փաստաթուղթ «չի նախապատրաստվում ստորագրվել»` մոռանալով կամ անտեսելով, որ այդ փաստաթղթի մասին միայն Նիկոլը և իրենք չէ, որ գիտեն:

Նիկոլի հայտարարությունից և «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրությունից գրեթե անմիջապես հետո ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում բացահայտել է նրանց սուտը` հայտարարելով, որ չնայած ներկա թեժացմանը, խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքը Երևանի և Բաքվի միջև չի դադարել։

Ընդգծում ենք, որ խոսքը հենց այն նույն պայմանագրի մասին է, որը նկատի ունենալով, Նիկոլն «Ազգային ժողով» կոչվածում սեպտեմբերի 14-ին հայտարարել է.

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն` գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության: Բայյց «ծանր որոշումներ»` չի նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ: Մենք էդ որոշումներին պիտի գնանք` երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական խաղաղությունը, կայունությունը: Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր» վերևը, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսսի։ Մենք չենք կարող ըտենց բան:

Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը սա ապահովելու է, ես էդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»:

«Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածում չգիտե՞ն կամ նրանց չի՞ հետաքրքրում, թե այդ ի՞նչ «ծանր որոշումների» մասին է հայտարարել Նիկոլը, որոնց գնալու պատասխանատվություն է վերցրել իր վրա: Իր իսկ հայտարարության համաձայն, այդ ի՞նչ փաստաթուղթ է ուզում ստորագրել, որի արդյունքում, դարձյալ ըստ իսկ հայտարարության, իրենց «լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի», «նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի»:

«ԱԱԾ» կոչվածում չգիտե՞ն կամ նրանց չի՞ հետաքրքրում, թե այդ ի՞նչ որոշման կամ փաստաթղթի մասին է խոսքը, որի վերաբերյալ Նիկոլը հայտարարեց` «Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը սա ապահովելու է, ես էդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ», ու նույնիսկ ակնարկեց, թե հանուն դրա, պատրաստ է գնալ նույնիսկ անձնազոհության` «Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ…»:

Իհարկե, Հայաստանում և Հայաստանից դուրս չափազանց քչերը կարող են հավատալ վախկոտ ու մորթապաշտ Նիկոլի անձնազոհությանը հանուն ինչ- որ վեհ բանի, նա պարզապես իրեն ապահով և անպատիժ է զգում շնորհիվ ոստիկանության համակարգում աշխատող ենիչերիների և իր` թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայության: Չլինեին այդ երկուսը, տեսնենք կհայտարարե՞ր, թե Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ…»:

Բնականաբար, հարց է առաջանում` «ԱԱԾ» կոչվածն այդ ո՞ւմ է հիմարի տեղ դրել իր վերոնշյալ հաղորդագրությամբ. եթե Նիկոլն առաջիկայում «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրելով, նպատակ ունի, որ Հայաստանը «29.800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն», միաժամանակ այդ պայմանագրով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն առանց Արցախի Հանրապետության, ապա շատուշատ մարդիկ, մեր ժողովուրդը նրան շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչո՞ւ պետք է քննադատեն, հայհոյեն, դավաճան ասեն, նույնիսկ, ինչպես Նիկոլն է ասել, կարող է որոշեն իրենց իշխանությունից հեռացնել… Հո հոգեկան հիվանդ, իրենց իսկ թշնամի կամ գեներով մեծամասամբ ադրբեջանցի և թուրք չե՞ն…

Վերը շարադրվածը հենց վկայությունն է նրա, որ Նիկոլի տակ, մեղմ ասած, մի կեղտ կա, ավելի պարզ ասենք` Նիկոլը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել` ճանաչելով թշնամի պետության տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության ներառմամբ: Հակառակ պարագայում թող հիմա հրապարակայնորեն ու հստակ հայտարարի, որ ինքը կամ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը չի պատրաստվում ստորագրել այդպիսի բովանդակությամբ խաղաղության պայմանագիր:

«Ազգային ժողով» կոչվածում Նիկոլի 14.09.2022թ. հայտարարությունը, ըստ էության, հաղորդում է իր իսկ կողմից նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության վերաբերյալ: Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողը և «ԱԱԾ» կոչվածը փոխանակ քրեական գործ հարուցելու, նրան ձերբակալելու, կալանավորելու, դրսևորում են հանցավոր անգործություն, առաջինը լռում է, իսկ երկրորդը նույնիսկ փորձում է ստով, կեղծիքով կոծկել իրականությունը, մոլորեցնել հանրությանը, պարտակել նախապատրաստվող հանցագործությունը` անտեսելով, որ գալու պատասխանատվության օրը:

Եվս մեկ ապացույցը նրա, որ «ԱԱԾ» կոչվածն իրականում վերածվել է ազգային վտանգի կամ վտանգավորության ծառայության, Նիկոլի անբարո հարճի կամ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայության. ահա «ԱԱԾ» կոչվածի 22.08. 2022թ. պարզաբանումը ` առ այն, որ «ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը»:

Չգիտենք, ժամանակը ցույց կտա, «ԱԱԾ» կոչվածը գուցե այս դեպքում չի ստում: Բայց ինչն է ուշագրավը և էականը տվյալ դեպքում. Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցումը չստվերելու, հանրային դժգոհությունից զերծ պահելու հարցում այդքան ուշադիր, նախանձախնդիր «ԱԱԾ» կոչվածը, որը շատ ուշադիր հետևում է ԶԼՄ-ներով հրապարակվող, սոցիալական հարթակներով շրջանառվող լուրերին, «զարմանալիորեն» չի նկատել գրեթե նույն ժամանակ, դրանից քիչ առաջ նույն միջոցներով շրջանառվող այն տեղեկությունները, թե «Սուրմալու» տոնավաճառում կատարված պայթյունը ՌԴ հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր, ծանոթացեք «ԱԱԾ» կոչվածի կայքին  ու կտեսնեք, որ այնտեղ այդ կապակցությամբ որևէ հերքում չկա:

Ինչպես գիտեք, վերոնշյալի առնչությամբ «ԱԱԾ» կոչվածի և, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների անտարբերության և անգործության պայմաններում բանը հասավ նույնիսկ նրան, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը բոքողի նոտա ներկայացրեց Հայաստանին: Սա Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ խայտառակություն է, որի պատասխանատվության բեռը նույնպես ընկած է «ԱԱԾ» կոչվածի և Հայստանի իշխանությունների վրա:

 

Արթուր Հովհաննիսյան