Մաքսիմալ պարզ եւ պատկերավոր Նիկոլի պատճառով մեզ սպառնացող գեոպոլիտիկ որոգայթի մասին. Արմեն Աշոտյան

Գորշ գայլերի ոհմակ է հարձակվել մեզ վրա, անտառը վերջացել է, դաշտում ենք հայտնվել, մի ծառ է միայն:

Բարձրացել ենք այդ ծառին, այն բարձր չի այնքան, որ ոտքերիս չհասնեն գայլերը, չկծոտեն մեր ոտքերը, բայց և կոկորդներիս չեն հասնում:

Հիմա մեզ ասում են այդ ծառը թողեք, կծոտում են սրա վրա, հիմա նոր ծառ է լինելու ավելի բարձր, բարձրացեք այդ ծառի վրա:

Ես համաձայն եմ դիտարկել այդ տարբերակը, եթե՝

  1. այդ ծառը լինի իրական,
  2. լինի այնպիսի հեռավորության վրա, որ կարողանամ ցատկել, հակառակ դեպքում եթե իջնեմ գայլերի մոտ, չեմ հասցնելու բարձրանալ մյուս ծառի վրա:

Մաքսիմալ պարզ եւ պատկերավոր Նիկոլի պատճառով մեզ սպառնացող գեոպոլիտիկ որոգայթի մասին։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից