Մի՛ մոռացեք հայ-թուրքական սահմանի մասին. Թուրքիան շատ արագ կմիանա այս օպերացիային․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Հոգեբանորեն ոմանց թվում է, թե կռիվը մարզերով է, ասում ենք ՝ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, ո՛չ:

Տավուշի սահմանամերձ հատվածներում ևս ադրբեջանական զորքերի կուտակումներ կան:

Մի՛ մոռացեք հայ-թուրքական սահմանի մասին. Թուրքիան պատեհ պահի շատ արագ միանալու է այս օպերացիային:

Աշխարհագրական իմաստով Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահման չունեն 2 մարզ ՝ Կոտայքը, Լոռին և զուգահեռ կյանքով ապրող Երևանը, որի կենտրոնում անհոգ ապրում են մարդիկ, ում թվում է այս պատերազմն իրեն չի վերաբերում:

Մենք մի կտոր հող ենք, մենք չունենք ռազմավարական այդպիսի խորություն, փաստացի Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանուր «ճակատ» են: