Վերանում ես, երբ իրականությունը ընկալումից հեկտարներով հեռու են իրարից

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերանում ես, երբ իրականությունը ընկալումից հեկտարներով հեռու են իրարից:

Իշխանություն զավթածը մեզ պատմում էր, թե ինչպես է կառավարելու դեռևս այն ժամանակներից երբ արդարացիորեն կրում էր նախկին դատապարտյալի կարգավիճակը:

Ապրիլյանին էս ստահակին միայն հետաքրքում էին զոհերի քանակի հետ կապված կեղծ տեղեկությունները:

Ապրիլյանին կորսված 800 հեկտարի (իսկ իրականում արդեն իսկ բացահայտված 400 հեկտարի) մեջ էս անհայրենիքին հետաքրքիր էր միայն դավադրական քաոսը:

Երկու անկախ, անվտանգ ու հզոր մեր պետությունների մեջ էս դավաճանը տեսնում էր միայն ապրանք:

Երեսուն տարի մեր հաղթանակած ժողովրդին էս անմեղսունակը դիտարկում էր միայն անինքնասեր կույտ:

Նախագահներին, պետական ինստիտուտների մեջ էս վախկոտը բարձրաձայնում էր միայն մեքենաների ու ախրանիկների փաստը:

Էս նախկին դատապարտյալն ու ապագա անգերեզմանի ներկան հիմա նման է թանկարժեք մեքենաներով, ախրանիկներով, իր պատճառով սպանված հազարավոր մարդկանց ու հայրենիքի կորստով մեկի, ով անկառավարելի է դառնում ինքնասիրություն ունեցող ժողովրդի մասին մտածելուց, որովհետև վերջիններիս թույլ չեն տալիս «ապրանքի» հետ անել այն ինչ ծրագրել էր դեռ շատ վաղուց:

Հ.Գ. Բումերանգ էլ չի, դրան հարվածածն ավելի կեռ եղավ, ուղղակի նա այդ հարվածի ծանրությունն էլ ուղղեց գցեց մեր հայրենիքի ու հայրենակիցների վրա»։