Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. կտրել են ոտքերը, մատները. Էդվարդ Ասրյան

Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», – ասաց ԳՇ պետը։

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: