Ինչո՞ւ են կասեցվում հասարակական գործընթացները․ հոգեբանի վերլուծությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեբան-քոուչ Աննա Գալստյանն է։

Հաղորդման շրջանակներում հոգեբանի հետ խոսել ենք մեր երկրում տեղի ունեցող հասարակական գործընթացների մասին, բանախոսը վերլուծության ենթարկեց այն բոլոր պատճառները և սխալները, որոնք կասեցնում են այդ գործընթացները։

Անդրադարձ է կատարվել հասարակության որոշակի շերտի անտարբերության և հարմարվողականության ախտանիշին, ինչի հետևանքով տեղի չի ունենում համընդհանուր մոբիլիզացիա։

Աննա Գալստյանը խոսեց նաև սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի և նույն երեկոյան ֆեյսբուքյան լայվի մասին, որոնք հակասում էին մեկմեկու։ Մասնագետը ներկայացրեց, թե որն է պատճառը, ինչ մանիպուլիատիվ մեխանիզմներ էր կիրառվում, ինչ կոդերով են փորձում ներազդել հասարակության վրա։

Հոգեբանը նաև իր տեսակետը հայտնեց այն բոլոր մեխանիզմների կիրառման մասին, որոնք երկիրը կհանեն այս օրհասական վիճակից և կապահովեն անվտանգ և զարգացող պետություն։

Մանրամասները՝ տեսանյութում