Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել ուշ գիշերին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել ուշ գիշեր, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինն այժմ Սամարղանդում է։ Հինգշաբթի նա մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ բանակցություններ Չինաստանի նախագահի հետ։ Ուրբաթ Սամարղանդում անցկացվում է ՇՀԿ գագաթնաժողովը, նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները Թուրքիայի նախագահի, Հնդկաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

«Իսկապես, ուշ գիշեր հեռախոսազրույց է եղել»,- ասել է Պեսկովը։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը և Փաշինյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։