ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ  Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ Առավոտի աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։

Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին,  հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ  Մանվել Փարամազյանը։ Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ԱԻՆ ծառայակիցը, ում հետ կապը կորել էր Ներքին Հանդի տարածքից դիեր վերադարձնելու ընթացքում, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։