2-րդ նախագահի գրասենյակ այցելած ցուցարարների հետ հանդիպեց Լևոն Քոչարյանը

Ինչպես ավելի վաղ Livenews.am-ը հայտնել էր՝ Բաղրամյան փողոցից քաղաքացիները շարժվել էին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ՝ հանդիպելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և խնդրելու առաջնորդել շարժումը։

Yerevan.today-ի Երկրորդ նախագահի որդին հանդիպեց ցուցարարների հետ և ասաց, որ սեղմ ժամկետներում հանդիպում կկազմակերպի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ցուցարարները նշեցին, որ ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը կոչ անի և լուծում առաջարկի մեզ։

Լևոն Քոչարյանը ասաց․ «Առավոտյան տեղյակ կպահեմ, թե երբա հնարավոր կազմակերպել հանդիպումը։ Ես հասկանում եմ բոլորիդ հուզական վիճակը, անճարության զգացողությունը, որ հիմա մենք տեսնում ենք։ Ես էլ ձեզնից մեկն եմ, այս ամեն ինչի մեջ ապրող, կորուստներ ունեցող»,- ասաց երկորրդ նախագահի որդին։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղյակ կպահի հանդիպման մասին։

Ցուցարարները ծափահարեցին և շնորհակալություն հայտնեցին Լևոն Քոչարյանին։