Հայաստանում Իրանի դեսպանության տարածած հայտարարությունը նշանակում է երեք բան․ Գեղամյան

Հայաստանում Իրանի դեսպանությունը այսօր կարևորագույն հայտարարություն է տարածել. «🇮🇷Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»: Հայտնի է նաև, որ հայ-իրանական սահմանի երկայնքով իրանական ԶՈՒ-ն բերված է 100%-անոց մարտական պատրաստության:

Սա նշանակում է երեք բան.
▪️Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքի գրավման և Իրանի հետ մեր սահմանը կտրելու հավանականությունը շատ մեծ է: Սա է պատճառը, որ Իրանը հերթական անգամ կտրուկ հայտարարություն է անում:

▪️Իրանը պատրաստ է այս առումով կանգնել Հայաստանի կողքին` իր շահերից ելնելով: Սա դաշնակից լինելու բաց ուղերձ է, որին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը չի առաջարկում:

▪️Պատերազմը չի ավարտվել, այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան վերադասավորվում են` նոր հարձակմանն ընդառաջ:

Այս վիճակում իրական հայկական շահերը այսօրվա դե-ֆակտո իշխանություններն ունակ չեն պաշտպանել, իրենք ուզում են հանձնել, որ իրենց պատկերացմամբ «խաղաղ ապրեն»: Իսկ մյուս կողմից թշնամական Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ օրակարգ` վերջնականապես թուլացնել և վերացնել Հայաստանի պետականությունը:

 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան