Խոսեք Ադրբեջանի կողմից ՀՀ–ի դեմ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ մասին․ կոչե՛ք իրերը իրենց անուններով

Ապշել կարելի է, թե ինչպես են մեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները միջազգային գործընկերների հետ իրենց հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններում գրում, որ «խոսել են հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի» մասին: Ի՞նչ իրավիճակ, խոսեք Ադրբեջանի կողմից ՀՀ–ի դեմ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ մասին: Ինչպե՞ս եք հասցեական տեքստեր պահանջում ուրիշներից, եթե ինքներդ իրերը չեք կոչում իրենց անուններով: Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է սանձազերծել ՀՀ–ի դեմ, որի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ, նաև քաղաքացիական բնակչության շրջանում, ունենք ավերվածություններ և տարածքային կորուստներ: Կոչե՛ք իրերը իրենց անուններով, որ կարողանաք նաև կանխել հետագա զարգացումները…

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից