Դոնեցկի և Լուգանսկի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ ազատագրել են Մայորսկը

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ուժերի խմբավորումը՝ ՌԴ ԶՈՒ աջակցությամբ, ազատագրել է Մայորսկ բնակավայրը: Այս մասին հղում անելով  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2022 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորախումբը Ռուսաստանի զինված ուժերի կրակային աջակցությամբ, ազատագրել է Մայորսկը»,- ​​ասվում է գերատեսչության Տերեգրամ ալիքում։

Մայորսկը գտնվում է Գորլովկայից հյուսիս, այստեղ էր գտնվում Ուկրաինայի զինված ուժերի հզոր ամրացված տարածքը, որտեղից անընդհատ հրետանային գնդակոծություններ էին իրականացվում քաղաքի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։