Դաշնակից ուժերը հետ են մղել ուկրաինական դեսանտի հարձակումը Խերսոնի ուղղությամբ

Ուկրաինական դեսանտը փորձել է մտնել Խերսոնի շրջան, հարձակումը հետ է մղվել, «Սոլովյով Live»-ի եթերում ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Բառացիորեն վաղ առավոտյան ինչ-որ դեսանտայիններ, նրանք իրենց անվանում են ծովային հետևակներ, փորձել են թափանցել Քինբուրնի տարածք, սա Սև ծովի կողմից է, և փորձել են գնալ դեպի Խերսոնի շրջան, սակայն հարձակումը կասեցվել է, նացիստները ոչնչացվել են»,- ասել է նա։

Նաև շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալը հերքել է այն պնդումները, թե ուկրաինական զորքերը մտել են Խերսոնի շրջան։ Ստրեմուսովի խոսքով, նա ամեն օր մեկնում է Նիկոլաևի շրջանի սահմանամերձ Կիսելևկա գյուղ, որը «ամեն օր գրավում են համացանցում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։