ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև։

«Բանաձևում կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։