Պահանջում եմ Փաշինյանից անվանական հրապարակել այլ պետությունների «շպիոնների» անունները
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պահանջում եմ Փաշինյանից անվանական հրապարակել այլ պետությունների «շպիոնների» անունները։
Հերիք բոլա արդեն։
2019-ին Նիկոլն Իրանում հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական դաշտում այլ պետությունների գործակալներ կան։
Այն ժամանակ պահանջեցի հրապարակել գոնե մեկ անուն. Նիկոլը չկարողացավ անել դա։
Երեկ ԱԺ -ում էլի խոսեց «շպիոնների» մասին։
Թող հրապարկի անունները։
Եթե Նիկոլը գիտի «շպիոնների» անուններն ու նրանք վնասազերծված չեն, ուրեմն հենց Փաշինյանն է զբաղված հանցավոր անգործությամբ։
Կամ ասում է՝ պատերազմի ժամանակ ինչ-որ եսիմ ով չկռվելու հրաման է տվել։
Անուն ասեք։ Ո՞վ է խանգարում։
Ես ուզում եմ իմանամ՝ ո՞վ կամ ովքե՞ր են իմ հայրենիքում զբաղված շպիոնությամբ ու ինչո՞ւ Փաշինյանը դրա մասին հայտարարում է, բայց չի վնասազերծում։
Հերիք է օդում խոսեք… փաստեր ներկայացրեք»։