Հիշողության թարմացում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշողության թարմացում

‼️Քառօրյա պատերազմ, 02-05 ապրիլ, 2016

👉զոհեր՝ 75 հոգի 4 օրվա ընթացքում

👉տարածքային կորուստներ՝ 400 հեկտար

👉ռազմագերիներ՝ 0

👉անհետ կորածներ՝ 0

👉դիվանագիտական ճակատում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որ հետո Նիկոլը նվիրեց Ալիևին Դուշամբեում:

Հանրային ռեզոնանս՝ հետպատերազմյան շրջանում բազում կեղծիքներ, ստեր, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ: ՔՊ-ականների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը այդպես էլ չհաստատեց ոչ մի շահարկվող մեղադրանք:

‼️Ադրբեջանի ագրեսիա, 13-14 սեպտեմբեր, 2022

👉զոհեր՝ 105 (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

👉տարածքային կորուստներ՝ 10 ք.կմ կամ 1000 հեկտար  (պաշտոնական, բայց կասկածելի թիվ )

👉ռազմագերիներ՝ 20 (խիստ նախնական)

👉անհետ կորածներ՝ տվյալները թաքցվում են»